Arminfo.info


ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո.2023 թվականին Հայաստանը չի կատարել Վստահության մասին Վիեննայի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, որն ավելի հայտնի է որպես VD11։ Մասնավորապես, Հայաստանը չի  տրամադրել իր զինված ուժերի վերաբերյալ տարեկան տվյալներ VD11, ինչպես նաև՝ որևէ այլ անհրաժեշտ տեղեկատվություն կամ ծանուցում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրների կողմից սպառազինությունների վերահսկողության խախտման մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում հերքել են թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:04

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ՊՆ-ում հերքել են թշնամու ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:56

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, նշելով, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Փորձագետ. Ադրբեջանը միայն պահի է սպասում՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 11:07

Արմինֆո. Ադրբեջանը միայն պահի է սպասում՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախումը:

Միշել. Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է անհապաղ դադարեցվեն
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 17:40

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր. պետությունն օրենսդրական մակարդակով ոչ պատշաճ է կատարում անհետ կորած անձանց և նրանց հարազատների հանդեպ ունեցած իր պարտավորությունները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:34

Արմինֆո. Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին ասված է Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Կարծիք. Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության ձախողումը "խլացվեց" ԼՂՀ-ում խաղաղապահների բազայի մուտքի արգելափակմամբ և "գաղտնի նյութերի" հրապարակմամբ
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 16:58

Արմինֆո."Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության ձախողումը "խլացվեց" ԼՂՀ-ում խաղաղապահների բազայի մուտքի արգելափակմամբ և "գաղտնի նյութերի" հրապարակմամբ:

Բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացուման դեպքեր
 Երեթշաբթի, 18 Հուլիսի 2023, 20:06

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ, յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքեր: Այդ մասին  հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մարզպետ. Ադրբեջանն իր առջև նպատակ է դնում խոչընդոտել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023, 16:21

Արմինֆո. Ադրբեջանն իր առջև նպատակ է դնում խոչընդոտել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը: Այդ մասին  հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը։

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023, 14:28

Արմինֆո.Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Այդ մասին հաղորդել է Միջազգային իրավական հարցերով  ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Փոխնախարար. ՀՀ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում հայկական բանակը կարողանա խնդիրներ լուծել
 Չորեքշաբթի, 11 Հունվարի 2023, 20:31

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում հայկական բանակը կարողանա դիմակայել և լուծել խնդիրները։ Այդ մասին հունվարի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան հետախուզական տվյալներ այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։

Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցե, ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում. պատգամավոր
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2022, 11:20

Արմինֆո. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Թաթոյանը՝ Պաշտպանության նախարարությանը. Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում
 Չորեքշաբթի, 23 Մարտի 2022, 13:12

Արմինֆո.  Խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր երեկ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Հայաստանի օմբուդսմենը խստորեն արձագանքել է Պաշտպանության նախարարության մեղադրանքներին եւ նոր ապացույցներ ներկայացրել Գեղարքունիքում Ադրբեջանի զինված ուժերի անօրինական գործողությունների վերաբերյալ
 Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021, 14:49

Արմինֆո. Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությունում:

ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերի մասին
 Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2021, 20:10

Արմինֆո. Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր, օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծումը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սեւ լճի շրջանում թուրք զինվորականների տեղակայման մասին ԶԼՄ-ների հաղորդումներին
 Շաբաթ, 12 Հունիսի 2021, 18:52

Արմինֆո. Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին  
 Երեթշաբթի, 1 Հունիսի 2021, 11:01

Արմինֆո.Խորապես մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով պետական նախարար Վենդի Մորթոնի հայտարարությունում։

ՀՀ ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց
 Երեթշաբթի, 19 Հունվարի 2021, 17:55

Արմինֆո. ՀՀ ՊՆ-ն  հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց։

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութերի առնչությամբ ՀՀ ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ
 Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2020, 10:38

Արմինֆո. Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը զինծառայողներին կոչ է անում պաշտպանել Գեղարքունիքի բնակիչներին
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020, 18:46

Արմինֆո. Պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն օրերս լքել է "Իմ քայլը" խմբակցությունը, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառից դեպի Հայաստան տանող դարպասները և առաջ են շարժվում Գեղարքունիք:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան